Դանիել Կարիսու
Դանիել Կարիսու պորտ.՝ Daniel Carriço | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դանիել Ֆիլիպե Մարտինշ Կարիսու | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 4, 1988 (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կաշկայշ, Պորտուգալիա | ||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սևիլյա | ||||||||||||||||||||
Համար | 6 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ մայիսի 23, 2015: |
Դանիել Ֆիլիպե Մարտինշ Կարիսու (պորտ.՝ Daniel Filipe Martins Carriço, օգոստոսի 4, 1988[1][2], Կաշկայշ, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, իսպանական «Սևիլյա» ակումբի և Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիել Կարիսու իր կարիերան սկսել է Սպորտինգ Լիսաբոն ակումբի ակադեմիայում։ Թիմի հիմնական կազմ հրավիրվել է 2007-08 մրցաշրջանի սկզբին, սակայն ամբողջ տարին վարձավճարով անցկացրել է Օլյանեսիի «Սպորտինգ» և Լիմասոլի ԱԵԼ ակումբներում։
Հայրենի ակումբում մասնագիտական դեբյուտը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 26-ին Պորտուգալիայի առաջնության շրջանակներում՝ Պասուշ դե Ֆերեյրա ակումբի դեմ խաղում՝ 72-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած կենտրոնական պաշտպան Տոնելին։ Խաղն ավարտվել է զրոյական ոչ ոքիով։ Դեբյուտը Չեմպիոնների Լիգայում կայացել է մեկ ամիս անց, խմբային փուլի շրջանակներում՝ Բարսելոնայի դեմ խաղում։ Սպորտինգը Էշտադիու Ժոզե Ալվալադե զիջեց 2-5 հաշվով, իսկ Կարիսուն խաղաց ամբողջ խաղը։ Դանիել խաղաց նաև Բազելի դեմ արտագնա խաղում, որտեղ կանաչ-սպիտակները հաղթեցին։ Տոնելի բացակայության պայմաններում Կարիսուն հաճախ հայտնվում էր խաղադաշտում, այդպիսով Սպորտինգում անցկացնելով 28 խաղ։ SJPF-ի վարկածով նա ճանաչվեց առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
2009-10 մրցաշրջանում Դանիել Կարիսուն թիմի երկրորդ ավագ Անդերսոն Պոլգային դուրս մղեց հիմնական կազմից և Տոնելի հետ կազմեց կենտրոնական պաշտպանության զույգը։ Դանիելը տարբեր մրցաշարերում մասնակցեց Սպորտինգի 40 խաղի և խփեց 2 գոլ։
2010-11 մրցաշրջանի սկզբին թիմի լքեց ավագ Ժոաու Մոուտինյուն, ով տեղափոխվեց Պորտու։ «Առյուծների» նոր գլխավոր մարզիչ Պաուլու Բինտուն թիմի ավագ նշանակցե երիտասարդ Դանիել Կարիսուին։ Երկրորդ ավագներն էին Անդերսոն Պոլգան, Տիագու Ֆերեյրան և Պեդրու Մենդիշը։ Միջսեզոնային շրջանում Տոնելան լքեց թիմը, Կարիսուն մրցաշրջանի մեծ մասը խաղաց Անդերսոն Պոլգայի հետ։
2012 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարվեց Կարիսուի՝ Ռեդինգ տեղափոխվելու մասին։ Խաղացողը կնքեց երկուսուկես տարվա պայմանագիր՝ 1 տարի երկարաձգելու պայմանով[3]։ 2013 թվականի հունվարի 12-ին Կարիսուն Վեստ Բրոմվիչի դեմ խաղում (3-2) դեբյուտեց նոր ակումբում։ Դանիելը մինչև մրցաշրջանի ավարտը դաշտում անկացրեց ընդհանուր առմամբ 87 րոպե։
2013 թվականի հուլիսի 17-ին Կարիսուն վարձակալվեց Սևիլյա ակումբում[4]։ Նոր ակումբում դեբյուտեց օգոստոսի 1-ին, Եվրոպայի լիգայի շրջանակներում, չերնոգորական Մլադոստ ակումբի դեմ խաղում (3-0), և խփեց իր առաջին գոլը[5]։ 2014 թվականի հունիսի 23-ին Սևիլյան գնեց Կարիսուի իրավունքները[6]։ 2015 թվականի ապրիլի 23-ին, Եվրոպայի լիգայի խաղարկության Զենիթի դեմ խաղում (2-2), Կարիսուն մրցաշարում անցկացրեց իր 45-րդ խաղը և մրցաշարում անցկացրած խաղերի թվով բարձրացավ առաջին տեղ՝ շրջանցելով Օսկար Կարդոսոյին[7]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս Սպորտինգի երկրորդ թիմից Դանիել Կարիսուն հարավիրվել Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքական, որպեսզի մասնակցի Ավստրիայի պատանեկան Եվրո 2007-ին։ Դանիել մասնկացեց 2 խաղի և ճանաչվեց թիմի լավագույն խաղացողներից մեկը։ Տան տերերի դեմ խաղի 70-րդ րոպեին Կարիսուն խփեց ազգային հավաքականում իր միակ գոլը։ Պորտուգալիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ Ա խմբից, իրենից առաջ թողնելով մրցաշարի ֆինալիսներ Իսպանիային և Հունաստանին։
2008-09 մրցաշրջանից Կարիսուն հաճախ հրավիրվեց երիտասարդական հավաքական։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվական մայիսի 15-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպորտինգ | 2006–07[8] | Պրիմիեր լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | — | 0 | 0 | ||
2008–09[8] | Պրիմիեր լիգա | 22 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 2[Ն 1] | 0 | — | 28 | 0 | ||
2009–2010[8] | Պրիմիեր լիգա | 25 | 1 | 3 | 1 | 4 | 0 | 12[Ն 2] | 0 | — | 44 | 2 | ||
2010–11[8] | Պրիմիեր լիգա | 24 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 8[Ն 3] | 1 | — | 38 | 1 | ||
2011–12[8] | Պրիմիեր լիգա | 19 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 13[Ն 3] | 1 | — | 37 | 2 | ||
2012–13[8] | Պրիմիեր լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2[Ն 3] | 0 | — | 3 | 0 | ||
Total | 91 | 2 | 11 | 1 | 11 | 0 | 37 | 2 | — | 150 | 5 | |||
Օլյանենսի | 2007–08[8] | Սեգունդա լիգա | 8 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | — | 9 | 0 | ||
Լիմասոլ | 2007–08[8] | Դիվիզիոն A | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 14 | 0 | ||
Ռեդինգ | 2012–13[9] | Պրիմիոր լիգա | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 3 | 0 | ||
Սևիլյա | 2013–14[9] | Լա Լիգա | 22 | 2 | 0 | 0 | — | 9[Ն 3] | 1 | — | 31 | 3 | ||
Սևիլյա | 2014–15[9] | Լա Լիգա | 28 | 1 | 2 | 0 | — | 14[Ն 3] | 1 | 1[Ն 4] | 0 | 35 | 2 | |
2015–16[9] | Լա Լիգա | 13 | 1 | 4 | 0 | — | 5 | 0 | 0 | 0 | 22 | 1 | ||
Արդյունք | 62 | 4 | 6 | 0 | — | 28 | 2 | 1 | 0 | 98 | 6 | |||
Ընդհանուր արդյունք | 179 | 6 | 17 | 1 | 12 | 0 | 65 | 4 | 1 | 0 | 274 | 11 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա (3)՝ 2013-14, 2014-15, 2015-16
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Reading sign Sporting Lisbon captain Daniel Carrico
- ↑ Midfielder joins Sevilla
- ↑ «El Sevilla FC cumplió en su estreno europeo». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Daniel leaves the Royals
- ↑ «Daniel Carriço supera registo de Oscar Cardozo na competição». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «Daniel Carriço». ForaDeJogo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Daniel Carriço». Soccerway. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Սպորտիգի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Կարիսու» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1988 ծնունդներ
- Օգոստոսի 4 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պորտուգալիայում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Ռեդինգի ֆուտբոլիստներ
- Օլյանենսեի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ